Տաբատի գրպանից գողություն կատարած կնոջը հայտնաբերեցին
31.08.2015 10:09
Գողություն
Օգոստոսի 23-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել ոմն Աննայի կողմից Տ. Ա.-ի տաբատի գրպանից 20.000 դրամ գողանալու մասին:
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Աննան 1992 թ. ծնված Աննա Հ.-ն է, ով օգոստոսի 28-ին ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: