Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Տաթև գյուղում
11.11.2022 11:23
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, նոյեմբերի 10-ին Սյունիքի մարզի Տաթև գյուղում հայտնաբերել, ձերբակալել և Նոր Նորքի բաժին են տեղափոխել 26-ամյա Հովսեփ Կ.-ին, որը նոյեմբերի 7-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: