ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տաղավարից գողացել է ոսկյա շղթա

27.03.2015 11:05 Գողություն
Մարտի 26-ին, ժամը 20.00-ին, 1973 թ. ծնված  Գեղամ Ա.-ն ոստիկանության Կենտրանականի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.00-ին,  Երևանի Մ. Խորենացու փողոցի  26 հասցեում գործող սրահի իր տաղավարից գողացել են  ոսկյա շղթա` պատճառելով 200.000 դրամի նյութական վնաս: 
Ոստիկանության ծառայողների  ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1976 թ. ծնված Էդուարդ Պ.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 22.00-ին, կամավոր ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: