Տան տանիքից ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ և ինքնաձիգի փամփուշտներ են հայտնաբերվել
01.03.2014 11:55
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Փետրվարի 28-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները 1990 թ. ծնված Գևորգ Ն.-ի տանը և օժանդակ շինությունում կատարած խուզարկությամբ տան տանիքից հայտնաբերել են ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ և ինքնաձիգի տարբեր տրամաչափի 11 փամփուշտ:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: