ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տան փլատակների տակից զենք-զինամթերք գտած քաղաքացին կամավոր ներկայացել է ոստիկանություն

Սեպտեմբերի 23-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Գորիսի  բաժին է ներկայացել 1993 թ. ծնված Վահե Ա.-ն և կամավոր հանձնել «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի` 35, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի`  7, 7.62 մմ տրամաչափի  «Կարաբին» տիպի հրացանի 47 փամփուշտ և 14 տրամաչափի դեռևս չպարզված տիպի գնդացրի 17 փամփուշտ:
Վերջինս հայտնել է, որ ռազմամթերքը գտել է նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Քաշաթաղի շրջանի Սեյթազ կոչվող գյուղի ավերված տան փլատակների տակից:
Ներկայացված ռազմամթերքն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: