Տանտերը զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ գող է բռնել
06.04.2015 12:21
Գողություն
Ապրիլի 5-ին, ժամը 20.55-ին, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք է զանգահարել Դավիթաշենի 4-րդ թաղամասի մի բնակիչ և հայտնել, որ գող է բռնել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20.00-ին, 1998 թ. ծնված Վանիկ Ս.-ն փորձել է բացել Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակարաններից մեկի մուտքի դուռը, սակայն ներսից ձայներ լսելով` թաքնվել է շենքի տանիքում և հայտնաբերվել բնակարանատիրոջ կողմից:
Վանիկ Ս.-ն ներկայացվել է ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: