ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տանը թունավորվել է գազի վառարանից տեղի ունեցած արտահոսքից

23.12.2014 18:02 Թունավորում

Դեկտեմբերի 22-ին, ժամը 10.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «էկզոգեն թունավորում, շրթունքի սալջարդ վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել օտարերկրյա քաղաքացի, 1977 թ. ծնված Մեհդի Մ.-ն:
Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 08.00-ին, տանը թունավորվել է գազի վառարանից տեղի ունեցած արտահոսքից և վայր ընկել:
Ըստ բժշկի տեղեկանքի` Մեհդի Մ.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: