Տանիքից վայր չէր ընկել
09.10.2013 15:31
Մարմնական վնասվածք
Հոկտեմբերի 8-ին, ժամը 02.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1978 թ. ծնված Վոլոդյա Ս.-ն՝ հայտնելով, որ վնասվածքներն ստացել է իրենց տանիքից վայր ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ հոկտեմբերի 7-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Երևանյան փողոցի վերջնամասում գտնվող կիսակառույց շինության մոտ, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Վոլոդյա Ս.-ին բռունցքներով հարվածել և վնասվածքները պատճառել է 1991 թ. ծնված Մնացական Ս.-ն:
Վոլոդյա Ս.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: