Զգեստապահարանից գողություն կատարողը տանու մարդ էր
16.10.2014 11:05
Գողություն
Հոկտեմբերի 13-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1986 թ. ծնված Լուիզա Ա.-ի տան հյուրասենյակի զգեստապահարանից անհայտ պայմաններում կորել է 1.000 դոլար:
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Լուիզա Ա.-ի ամուսնու եղբայրը` 1991 թ. ծնված Գուրգեն Խ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: