Հրդեհ Արտաշատում: Տանտերը այրվածքներ է ստացել և մահացել
17.01.2015 11:46
Հրդեհ
Հունվարի 16-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Մամիկոնյան փողոցի թիվ 5 հասցեում տուն է այրվում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, անհայտ պայմաններում հրդեհվել է 1932 թ. ծնված Զավեն Հովսեփյանի տունը, ինչի հետևանքով վերջինս այրվածքներ է ստացել և մահացել:
Հրդեհը մարվել է ժամը 17.27-ին` 2 մարտական հաշվարկի ուժերով:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: