Գողություն Սարչապետ գյուղի համայնքապետարանի շենքում․ Տաշիրի ոստիկանների բացահայտումը
Մարտի 12-ին Տաշիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Լոռու մարզի Սարչապետ գյուղի համայնքապետարանի շենքից գողություն են արել։
Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր։ Պարզվել էր՝ անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էր շենքի հետնամասի պատուհանը, կոտրել երկրորդ հարկում տեղադրված վճարային տերմինալը և գողացել թղթադրամի պահման արկղը՝ փողերով հանդերձ։
Բաժնի քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումներով տեղեկություններ ստացան, որ գողությունը հնարավոր է կատարած լինի նույն գյուղի 26-ամյա մի բնակիչ։ Մարտի 13-ին նա հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Տաշիրի բաժին։
Դրամընդունիչը և թղթադրամի պահման արկղը հայտնաբերվել են։
Գողության փաստով հարուցվել է քրեական գործ։
Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: