ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացավ Տաշիրի բաժին
 
                                            Ոստիկանության Տաշիրի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 27-ին բաժին է ներկայացել 31-ամյա Գառնիկ Հ.-ն, որը 2010 թ. հոկտեմբերի 13-ից ՌԴ ՆԳՆ Կալուգայի մարզային քրեական հետախուզության վարչության կողմից հետախուզվում էր դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ կալանք:
 Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					