1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Տաշիրի ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել

30.05.2022 12:06 Գողություն

Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները մայիսի 24-ին հանցագործության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացան. Տաշիր քաղաքի երեք բնակիչ Դեմիրճյան փողոցի մի առանձնատնից և ավտոմեքենայից գողություն էին արել։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվեց հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը։ Մայիսի 24-ին նրանք հայտնաբերվեցին Տաշիրում և, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեցին բաժին։ Պարզվեց, որ նրանք լինգով բացել էին առանձնատան պատուհանը, մտել տուն և գողացել էլեկտրոնային սարք, համակարգչի մոնիթոր, սինթեզատոր, բարձրախոսներ ու նոթբուք: Պարզվեց նաև, որ, օգտվելով «Օպելի» դռները բաց լինելու հանգամանքից, սրահից գողացել էին ձայնարկիչը:
Նրանք տվել են խոստովանական բացատրություն: Գողոնը հայտնաբերվել է, նշանակվել են դատաապրանքագիտական փորձաքննություններ:
Տաշիրի ոստիկանները պարզել են նաև տուժողների ինքնությունն ու նրանցից հաղորդումներ են ընդունել։
Հարուցվել է քրեական գործ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: