1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Տավուշի մարզի պարեկները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել

Նոյեմբերի 26-ին, ժամը 02.30-ի սահմաններում, Տավուշի մարզի պարեկները Բագրատաշենի վարչական տարածքում ստուգման նպատակով կանգնեցրել են նույն գյուղի 32-ամյա բնակչի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենան: Վարորդը պարեկների պահանջով ավտոմեքենայի սրահից ներկայացրել է մոխրացած հետքերով կաթուցիչ և մարիխուանայի նմանվող զանգվածով թղթե փաթեթ: Նա ձերբակալվել ու, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին:
Նոյեմբերի 27-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Տավուշի մարզի պարեկները Իջևանի Երևանյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են իջևանցի 29-ամյա մի երիտասարդի վարած «ՎԱԶ-21086» մակնիշի ավտոմեքենան: Պարեկների պահանջով վարորդը մեքենայի սրահից ներկայացրել է մարիխուանայի նմանվող զանգվածով կաթուցիչ և թղթե փաթեթ: Հայտնել է, որ զանգվածը վայրաճ բույսերից պատրաստած թմրանյութ է՝ անձնական օգտագործման համար: Երիտասարդը ձերբակալվել ու ներկայացվել է ոստիկանության Իջևանի բաժին, իսկ մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեքենայի զննությամբ հայտնաբերվել են 6 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ և նույն զանգվածով 2 կաթուցիչ:
Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: