ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տավուշի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Օգոստոսի 6-ին հերթական դեպքը բացահայտեցին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները։
Քրեական հետախույզները ժամը 22-ի սահմաններում, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Այգեձոր գյուղի 36-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կանեփանման զանգված:
Ըստ բերման ենթարկվածի՝ բուսական զանգվածը պատրաստել էր վայրաճ կանեփի թփերից։ Նույն օրը ոստիկանները զննությամբ նրա տանը հայտնաբերեցին 6 փաթեթ չորացված, մանրացված կանեփանման զանգվածներ, որոնցից մեկը մշակված էր ացետոնով։
Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկաքիմիական փորձաքննություններ:
Հանգամանքները քննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: