ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Իջևանի ոստիկաններն ու Տավուշի մարզի պարեկները հայտնաբերել են թմրանյութ

Մայիսի 17-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Տավուշի մարզի Կիրանց գյուղի մոտ ուժեղացված ծառայություն իրականացնելիս Իջևանի ոստիկաններն ու Տավուշի մարզի պարեկները ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու պատճառով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա:
Իրավապահները նկատել են, որ Երևանի բնակիչ 59-ամյա վարորդը մեքենայի մեջ եղած ծխախոտի տուփը թաքցնում է գրպանում: Ոստիկանները խնդրել են ներկայացնել ծխախոտատուփը, սակայն վարորդն այն նետել է և հայտնել, թե դա իրենը չէ:
Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով վարորդն ու 66-ամյա ուղևոր երևանցի տղամարդը տեղափոխվել են ոստիկանության Իջևանի բաժին, իսկ «Օպելն» ու վարորդի նետած ծխախոտի տուփը վերցվել են հատուկ պահպանության:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ծխախոտի տուփի մեջ հայտնաբերվել է կաթուցիչ` դեղնականաչավուն կանեփանման զանգվածով:
Վարույթ իրականացնող մարմինը կայացրել է որոշում՝ նրանց ձերբակալելու վերաբերյալ: Մայիսի 20-ին նրանք ազատ են արձակվել:
Հանգամանքները պարզվում են: