ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողներն ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել

Հուլիսի 16-ի երեկոյան ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները տեղեկություն էին ստացել, որ  մի տղամարդ Տավուշ բնակավայրի իր կացարանում ապօրինի զենք-զինամթերք է պահում։ Կացարանի զննությամբ հայտնաբերվեց գործարանային համարով «Իժ» հրացան, ինքնաձիգի փամփուշտներ, պարկուճներ, 260 գրամից ավելի վառոդի կտորներ, 90 գրամից ավելի վառոդանման փոշի, արճճե գնդակներ և այլն։ Հայտնաբերվածն ուղարկվել է ոստիկանության Տավուշի մարզային վարչություն՝ փորձաքննության։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: