ՌԴ Բաշկորտոստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Տավուշի մարզում
 
                                            Ոստիկանության ՔՈԳՎ և Իջևանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 17-ին Աչաջուր բնակավայրում հայտնաբերվել և Իջևանի բաժին բերման է ենթարկվել 57-ամյա Արմեն Մ.-ն, որը փետրվարի 1-ից ՌԴ Բաշկորտոստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 322.3-րդ հոդվածի մեղադրանքով: 
 Առանց խափանման միջոցի: 
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					