Տավուշի ոստիկանները հետախուզվողներին հայտնաբերեցին Սյունիքի մարզում
01.03.2021 12:11
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 27-ին Սյունիքի մարզի Տեղ գյուղում հայտնաբերվել և Տավուշի բաժին բերման են ենթարկվել 50-ամյա Արամ Գ.-ն և 24-ամյա Արտակ Գ.-ն, որոնք հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: