Տավուշի ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Բերդ քաղաքի 43-ամյա մի բնակիչ ապօրինի թմրանյութ է պահում և օգտագործում: Հոկտեմբերի 13-ին տղամարդը հայտնաբերվեց Թումանյան փողոցում, ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Տավուշի բաժին:
Դեպքի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում տղամարդու տանը զննություն կատարվեց: Հայտնաբերվեցին պոլիէթիլենային տոպրակ և թղթե փաթեթ՝ ընդհանուր 6 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածով:
Ձերբակալվածը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, որը պատրաստել է վայրաճ բույսերից:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: