Տավուշի ոստիկանները ապօրինի պահվող որսորդական հրացան են հայտնաբերել
15.01.2024 12:52
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Հունվարի 10-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները հերթական ստուգման նպատակով այցելել են Վերին Կարմիրաղբյուր գյուղում բնակվող որսորդմիության անդամի տուն։ Իրավապահները ստուգման ընթացքում երկաթյա պահարանում հայտնաբերել են նաև ապօրինի պահվող մեկփողանի որսորդական հրացան։ 44-ամյա տղամարդու հայտնածով՝ հրացանն ամիսներ առաջ ձեռք էր բերել ազգականից։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: