ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տավուշում բացահայտվել է ապօրինի ծառահատման դեպք

Ոստիկանության Տավուշի բաժնի և Բերդի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում սեպտեմբերի 23-ին պարզվել է, որ Նավուր բնակավայրի բնակիչ, 44-ամյա տղամարդը 2018 թ. հոկտեմբերից մայիսն ընկած ժամանականհատվածում «Հայանտառ» ՊՈԱԿ Արծվաբերդի անտառտնտեսության մասնաճյուղի Նավուրի անտառպետության 2-րդ պահաբաժնի «Մոշուտ թալա» և «Ֆերմաների տակ» տարածքում ապօրինի հատել է տարբեր տեսակի և տրամագծերի թաց կանգուն 74 ծառ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 6.090.000 դրամի գույքային վնաս:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: