Գողության համար հետախուզվողը հայտնաբերվեց կայարանի տարածքից
29.05.2019 18:41
Հետախուզվողի հայտնաբերում
«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների հետ համատեղ, մայիսի 27-ին, ժամը 22.40-ին, Երևանի Սասունցի Դավիթ կայարանի հարակից տարածքից բերման է ենթարկվել 32-ամյա Ռուստամ Մամեդովը, որը մայիսի 27-ից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: