1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Տարոնի ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ հարուցվել է քրեական գործ

19.08.2020 17:09 Գողություն

Ոստիկանության Տարոնի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ երեք երիտասարդ, որոնցից մեկը՝ Գուգարք գյուղի, երկուսը` Վանաձորի բնակիչներ, գողություն են անում:
Ստացված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո կասկածվողները բերման ենթարկվեցին ոստիկանության Տարոնի բաժին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նրանք ապրիլ ամսին Վանաձորի Մոսկովյան փողոցի մի շենքի շքամուտքից և մեկ այլ շենքի բակից՝ հեծանիվ, իսկ հունիսի վերջին Տարոն 2-րդ թաղամասի երկու անասնագոմից 23 ճագար են գողացել: Հուլիսին Տարոն 4-րդ թաղամասում տեխնիկական միջոցների գործադրմամբ 4 ավտոտնակի դռան փականն էին կոտրել. մեկից գողացել էին զոդման սարք, մյուսներից, ինչ-ինչ հանգամանքների բերումով, գողություն անել չէր հաջողվել: Օրեր անց Տարոն 2-րդ թաղամասում կրկին փորձել էին ավտոտնակներից գողություն անել, բայց դարձյալ չէր հաջողվել:
Գողությունների և գողության փորձերի փաստով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: