1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Տարոնի ոստիկանները Վանաձորում ատրճանակներ, հրացան ու ռազմամթերք են հայտնաբերել. հարուցվել է քրեական գործ

Դեկտեմբերի 9-ին ոստիկանության Տարոնի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձորի 35-ամյա մի բնակիչ իր տանն ապօրինի պահում է զենք-զինամթերք: ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվեց քրեական գործ։
Դեկտեմբերի 11-ին, դատարանի որոշմամբ, ոստիկանության ծառայողները խուզարկեցին Վանաձորի Բաղրամյան 1-ին փողոցի տներից մեկը։ Հատնաբերվեցին ու առգրավվեցին գործարանային համարով «Մակարով» ատրճանակ, որի պահունակում կար 8 փամփուշտ, «Perecta Mod. FBI 8000» գրառմամբ ատրճանակ, մեկփողանի հրացան, տարբեր տրամաչափի ու հրազենների փամփուշտներ։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: