Տարոնի քրեական հետախույզների բացահայտումները
Ապրիլի 30-ի առավոտյան ոստիկանության Տարոնի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Մհեր Մկրտչյան 8 հասցեում գործող գրասենյակից գողություն է կատարվել:
Մեկնած ոստիկանները պարզել էին, որ գիշերը, պատուհանը լինգով բացելու միջոցով, մուտք են գործել գրասենյակ և գողացել 50 հազար դրամ ու բջջային երկու հեռախոս:
Մայիսի 4-ին ստացվել էր ևս մեկ ահազանգ: ՍՊԸ-ի տնօրենը հայտնել էր, որ Տիգրան Մեծի փողոցում գտնվող սրճարանից կատարվել է գողություն: Գիշերը մուտքի դռան փականը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով՝ սրճարանից գողացել էին տեսանկարահանող սարքերի հիշողության կրիչը, բջջային հեռախոս, տարբեր տեսակի մի քանի շիշ խմիչք, ինչպես նաև այլ ապրանք՝ պատճառելով 200 հազար դրամի վնաս:
Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հանցագործությունները բացահայտվել են: Մայիսի վեցին Տարոնի քրեական հետախույզները բերման են ենթարկել անցած տարեվերջին համաներմամբ ազատված, 25-ամյա Անուշավան Մ.-ին: Նա խոստովանել է տվել, որ երկու գողությունն էլ կատարել է ինքը:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Անուշավան Մ.-ն բաց է թողնվել:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: