ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տարվա ամփոփում ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում

Հունվարի 21-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տեղի ունեցավ 2019 թվականին կատարված աշխատանքների ամփոփում: Նիստը վարում էր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանը։ Ներկա էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմը։ Վարչության պետի տեղակալներ Ալքսանդր Մամիկոնյանը, Էդգար Պետրոսյանը, Գագիկ Չիբուխչյանն ու վարչության շտաբի պետ Անդրանիկ Իսկանդարյանը ներկայացրին անցած տարում կատարված օպերատիվ-ծառայողական աշխատանքները և կարդային քաղաքականության վերաբերյալ վերլուծություն։ Ներկայացվեցին գրանցված ու բացահայտված հանցագործությունների թվային տվյալներ։ Մանրամասն քննարկվեց կատարված աշխատանքը։ 2019 թվականին Երևանում արձանագրվել է վարույթներում գտնվող քրեական գործերով և նյութերով անցնող 16.252 հանցագործության դեպք: Գարիկ Ղուկասյանը բաժին առ բաժին վեր հանեց խնդիրներն ու թերությունները և դրանց շտկման ուղղությամբ տվեց կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։ Նա շնորհակալություն հայտնեց 2019 թվականին կատարված ծանրաբեռնված աշխատանքի համար և հույս հայտնեց, որ մատնանշված թերությունները 2020 թվականին վերացված կլինեն։