ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տաքսիստն արագ հայտնաբերվեց, գողոնը մոտն էր

31.07.2019 15:36 Գողություն

Հուլիսի 30-ին, ժամը 22.10-ին, Իրանի քաղաքացի 35-ամյա մի տղամարդ ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է տվել, որ երկու ժամ առաջ մզկիթի մոտ, կարճ ժամանակով իջել է «Մերսեդես» մակնիշի մի տաքսուց՝ սրահում թողնելով պայուսակը, որի մեջ եղել է գումար, ժամացույց և անձնագիրը: Քիչ հետո վերադառնալով՝ նկատել է, որ տաքսին չկա, վարորդը գողացել է պայուսակը:
Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է տաքսիստի ինքնությունը: Տավուշի մարզի Այրում գյուղի 58-ամյա բնակիչը, ահազանդից մոտ կես ժամ անց, Վ. Սարգսյան և Դեղատան փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել:
Գողոնը հայտնաբերվել է:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: