Տաքսու ուղևորուհի՞ն էր մոռացել, թե՞ վարորդը գողացել էր` կպարզի քննությունը
Հունիսի 8-ին, ժամը 21.25-ին, 1984 թ. ծնված Արմինե Կ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 15.40-ին, իր գնած նոր հագուստը, պայուսակը, որի մեջ եղել է «Այֆոն-4» մոդելի բջջային հեռախոս, վարորդական իրավունքը, սոցիալական քարտը և բնակարանի բանալիները թողնելով «Մերսեդես» մակնիշի տաքսի ավտոմեքենայի սրահում` մտել է Մաշտոցի պողոտայի թիվ 29 հասցեում գտնվող խանութ և մոտ 10 րոպե անց վերադառնալով` նկատել, որ տաքսու վարորդը հեռացել է` գողանալով նշված իրերը` պատճառելով 435.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «Մերսեդես C-180» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը 1964 թ. ծնված Ապրես Վ.-ն է, ով բացատրական աշխատանքների շնորհիվ` հունիսի 16-ին, ժամը 11.00-ին, ներկայացել է բաժին և հայտնել, որ Արմինե Կ.-ն իրերը մոռացել է իր ավտոմեքենայի մեջ, որոնք ինքն արդեն վերադարձրել է:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: