ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տաքսու վարորդը գողություն է կատարել

12.04.2014 11:09 Գողություն

Ապրիլի 11-ին, ժամը 21.00-ին, 1959 թ. ծնված Նահապետ Կ.-ն ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել, որ մի տաքսու վարորդ Ադոնցի փողոցում գտնվող կրպակում գողացել է իր բջջային հեռախոսը:
Գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանության ծառայողները ժամը 22.00-ին նույն կրպակի մոտից բերման են ենթարկել տաքսի ծառայություններից մեկի վարորդ, 1987 թ. ծնված Արամ Ս.-ին:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: