ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տաքսու վարորդը հայտնաբերվեց

17.12.2014 11:57 Գողություն

Դեկտեմբերի 13-ին, ժամը 19.25-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1964 թ. ծնված Կարեն Վ.-ն Երևանի Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում տաքսի ավտոմեքենայի մեջ թողնելով համակագիչը՝ մտել է խանութ, իսկ դուրս գալուց հետո ավտոմեքենան այնտեղ չի եղել:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ՝ դեկտեմբերի 15-ին, ժամը 17.00-ին, բաժին է ներկայացել տաքսու վարորդը` 1977 թ. ծնված Սամսոն Ծ.-ն, և ներկայացրել Կարեն Վ.-ի իրերը:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: