ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տաքսու վարորդը նաև գող էր

15.11.2013 12:30 Գողություն
Նոյեմբերի 11-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին էր դիմել 51-ամյա մի կին` հայտնելով, որ ժամը 19.30-ին Նոյ թաղամասում անհայտ մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը ավտոմեքենայի սրահում գտնվող իր պայուսակի դրամապանակից գողացել է 150.000 դրամ:
Հետաքննության ընթացքում պարզվել է տաքսի ավտոմեքենայի մակնիշը` «Օպել Աստրա», որը վարել է 1986 թ. ծնված  Արշակ Ա.-ն:
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` նոյեմբերի 13-ին, ժամը 19.30-ին,  Արշակ Ա.-ն ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: