Գործնական պարապմունք ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Մարտի 11-ին ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանն անցկացրեց հերթական սեմինար-պարապմունքը, որին մասնակցում էին ոստիկանության տարածքային բաժինների ղեկավարներ:
Ոստիկանության պետի առաջին տեղակալը կարևորեց անձնակազմերի մասնագիտական պատրաստականության աստիճանը և բաժնի պետերի անձնական պատասխանատվությունը հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման գործում:
Հունան Պողոսյանը կարևորեց նաև ոստիկանության տարբեր ստորաբաժանումների և կենտրոնական ապարատի հետ համագործակցության խնդիրը՝ ընդգծելով, որ ամեն դեպքում առաջնությունը պետք է տալ սպասարկվող տարածքներում իրավիճակը սեփական ուժերով վերահսկելուն և այդ ուղղությամբ անձնակազմի պատրաստականության բարձրացման ամենօրյա աշխատանքին:
Այնուհետև ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը, շտաբի պետ Արամ Զաքարյանը, Պետական պահպանության գլխավոր վարչության պետ Ռոմա Մկրտումյանը և Հասարակական կարգի ապահովման վարչության պետ Աղասի Կիրակոսյանը պարապմունքի մասնակիցների հետ քննարկեցին սեմինարի թեմային վերաբերող հարցերը և տվեցին գործնական ցուցումներ ու հանձնարարականներ: