ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

Հարգելի համաքաղաքացիներ, Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Հանրապետության հրապարակում մոնտաժային աշխատանքներ իրականացնելու կապակցությամբ, ապրիլի 21-ին, ժամը 13.00-ից դադարեցվելու է երթևեկությունը Սախարովի հրապարակից Հանրապետության հրապարակ տանող ճանապարհահատվածում, Տիգրան Մեծի պողոտայից Մելիք Ադամյան փողոց-Հանրապետության Հրապարակ տանող և Հանրապետության Հրապարակի շատրվանների դիմացի հատվածներում:
Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը: