ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Կալանավորվել են տելեգրամով թմրամիջոց իրացրած անձինք․ ոստիկանության բացահայտումը

ՔՈ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, տեղեկություններ ձեռք բերեցին, որ Երևանում բնակվող երեք երիտասարդ զբաղվում են թմրամիջոցների իրացմամբ։ Մասնավորապես, նրանք ձեռք են բերում տարբեր տեսակի թմրամիջոցներ, որոնք տեղադրում են տարբեր վայրերում և տելեգրամ հավելվածում բացված «նարկոդիսպանսեր», «նարկոլոգ», «լյուսի» և «պրոֆեսսոր» էջերի միջոցով վաճառում են տարբեր անձանց։ դեկտեմբերի 17-ին ՔՈ ծառայողները մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի 29 շենքի մոտից, փաթեթով թմրամիջոցը ձեռք բերելու պահին, բռնեցին և Արաբկիրի բաժին բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 35-ամյա տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամին։ Նույն օրը Երևանի տարբեր հատվածներում հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին վերը նշված տելեգրամյան էջերի միջոցով թմրամիջոցներ իրացնող երեք երիտասարդը, որոնք ձերբակալվեցին։ Նրանցից մեկի խուզարկությամբ երկու փաթեթ մեթամֆետամին հայտնաբերվեց։ Հարուցված քրեական գործի շրջանակներում թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և ՔԿ հատուկ կարևորագույն գործերի քննության գլխավոր վարչության ծառայողները, դատարանի որոշմամբ, խուզարկեցին թմրամիջոցներ իրացնելու կասկածանքով բերման ենթարկված երիտասարդներից մեկի բնակության վայրում՝ հայտնաբերելով տարբեր քաշով մեթամֆետամին, մարիխուանա, էլեկտրական կշեռք, թմրամիջոցները փաթեթավորելու համար նախատեսված ստվարաթղթեր, կպչուն ժապավեն և այլն։ Ձերբակալված երիտասարդներից երկուսը կալանավորվել են։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: