1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Նոր Նորքի ոստիկանները Տելեգրամով թմրանյութի իրացման դեպք են բացահայտել

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ մի երևանցի տելեգրամյան ալիքներից մեկով թմրամիջոց է իրացնում։ Տվյալները ստուգվեցին ու հաստատվեցին։
Ապրիլի 28-ին քրեական հետախույզներն ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ձերբակալել և Նոր Նորքի բաժին են տեղափոխել 28-ամյա և 29-ամյա 2 երիտասարդի։ 28-ամյա երևանցին հայտնել է, որ Տելեգրամ ալիքի միջոցով մայրաքաղաքի տարբեր թաղամասերում թմրամիջոցով փաթեթներ է տեղադրել։ Նշված վայրի զննությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթներ՝ ընդհանուր 14 գրամից ավելի քաշով։ Երիտասարդները ներկայացվել են նախաքննական մարմին: Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 28-ամյա երևանցու նկատմաբ կիրառվել է կալանք, իսկ 29-ամյա գյումրեցու նկատմամբ՝ տնային կալանք։ Հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: