Տելեգրամով թմրամիջոց իրացնող երիտասարդի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
Դեկտեմբերի 8-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ վանաձորցի մի երիտասարդ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրում և տելեգրամյան ալիքի միջոցով իրացնում է թմրամիջոց։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է երիտասարդի ինքնությունը: Նա մայրաքաղաքի Ազատության պողոտայում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Նոր Նորքի բաժին: Խուզարկությամբ 24-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է ընդհանուր 58 գրամից ավելի դեղնականաչավուն զանգվածով 26 փաթեթ։
Հետագա միջոցառումներով երիտասարդի մատնանշած վայրերի զննությամբ հայտնաբերվել են նրա կողմից տեղադրված ընդհանուր 11 գրամից ավելի քաշով փաթեթներ։
24-ամյա երիտասարդի նկատմամբ կիրառվել է տնային կալանք։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: