Տելեգրամով մեթադոն էր ձեռք բերել. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
25.03.2023 12:29
Թմրամիջոցի հայտնաբերում

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, մարտի 23-ին, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով, Էջմիածնի Շոլոխովի փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել 52-ամյա մի տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մեթադոնի լուծույթ, որը, նախնական տեղեկություններով, ձեռք էր բերել Տելեգրամի միջոցով։ Տղամարդը և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: