Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը տեղափոխվեց Հայաստան
28.11.2022 10:44
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխել 36-ամյա Գևորգ Հ.-ին, որը 2021 թ. օգոստոսի 20-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Նա փոխանցվել է ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: