Գողության մեղադրանքով հետախուզվողը տեղափոխվեց Հայաստան
 
                                            Հոկտեմբերի 2-ին ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել 40-ամյա Թաթուլ Ի.-ն, որը 2021 թ. մայիսի 20-ից ոստիկանության Մարտունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ կալանք:
 Նա փոխանցվել է ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողներին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					