ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը

30.01.2013 19:47 Ընտրություններ
www.aravot.am համացանցային կայքի 2013 թ. հունվարի 29-ի  «Ընտրացուցակները ընտրատեղամասում չեն փակցրել, մահացածների ցուցակները չեն հանել»  հրապարակման համաձայն՝ Շիրակի մարզի Հացիկ գյուղի՝ շուրջ 5 տարի առաջ մահացած երկու բնակիչներ Վլադիմիր Կարապետյանի և Սարգիս Հակոբյանի անունները կրկին տեղ են գտել թիվ 33/49 ընտրատեղամասի ընտրացուցակում, իսկ Շիրակի մարզի Մարալիկի քաղաքապետի որոշմամբ թեև 36/37 ընտրատեղամաս է սահմանվել Արվեստի դպրոցի շենքը, սակայն ընտրացուցակները փակցրել են թիվ 1 դպրոցում` պատճառաբանելով, որ շենքը ջեռուցվում է:
Հայտնում ենք, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Նախ, Ախուրյան քաղաքի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի կողմից 11.01.2013 թ. թիվ 18 գրությամբ անձնագրային ծառայությանը տեղեկացվել է, որ Հացիկ համայնքի բնակիչ Վլադիմիր Զալիվոսի Կարապետյանը  (ծնվ. 30.01.1937 թ.) մահացել է 30.12.2012 թ.-ին:  16.01.2013 թ. թիվ 31 գրության համաձայն՝ նույն համայնքի բնակիչ Սարգիս Ավագի Հակոբյանը (ծնվ. 20.06.1937 թ.) մահացել է 17.01.2013 թ.-ին: 
Անձնագրային ծառայությունը տեղեկությունները ստանալուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով մահացած անձանց տվյալները հանել է բնակչության պետական ռեգիստրից: Քանի որ ընտրացուցակները հրապարակվել են մինչև մահացած անձանց վերաբերյալ տեղեկությունները ստանալը (09.01.2013 թ), ուստի նրանց անհատական տվյալները ժամանակավորապես մնացել են ցուցակներում: Վերջնական ցուցակները հրապարակելիս` նշված անձանց տվյալներն ընտրողների ռեգիստրում առկա չեն լինի: 
Ինչ վերաբերում է ընտրատեղամասի հարցին, ապա Մարալիկի քաղաքապետի 2012 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 195-Ա որոշմամբ՝ Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցը սահմանվել է որպես տեղամասային կենտրոն: ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում անձնագրային ծառայության կողմից ընտրացուցակները տրամադրվել են նշված տեղամասային կենտրոնի տարածքը տնօրինողին: Քաղաքապետի 2012 թվականի հունվարի 10-ի թիվ 2-Ա որոշմամբ՝ տեղամասային կենտրոնը տեղափոխվել է Մարալիկի արվեստի դպրոց: Նշվածով պայմանավորված անձնագրային ծառայության կողմից տրվել է նոր ընտրացուցակ` տեղամասային կենտրոնում փակցնելու համար (թիվ 1 միջնակարգ դպրոցի ընտրացուցակները չէին կարող այլ տեղամասում փակցվել, քանի որ ընտրացուցակը պարունակում է նշում ընտրատեղամասի մասին):
 
 ՀՀ ոստիկանություն