Տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մարտի 29-ին ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստն էր։ Այն վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, կարգապահական հանձնաժողովի նախագահ Հունան Պողոսյանը։
Մասնակցում էին ոստիկանության շտաբի, ներքին անվտանգության, հասարակական կարգի ապահովման, իրավաբանական վարչությունների պետերը, կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետը, ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Քննարկվեցին ոստիկանության երեք ծառայողների նկատմամբ իրականացված ծառայողական քննությունների նյութերն ու դրանց վերաբերյալ եզրակացությունները։
Պարզելով փաստական հանգամանքները՝ կարգապահական հանձնաժողովը որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին՝ ոստիկանության հիշյալ ծառայողներից երկուսի նկատմամբ կիրառելու «Ոստիկանությունից ազատում», մեկի նկատմամբ՝ կարգապահական այլ տույժ։