Նոր տեսախցիկ՝ Երևանի Ամիրյան-Անրի Վեռնոյ փողոցների խաչմերուկում
27.07.2017 14:51
Հայտարարություններ և ծանուցումներ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2017թ. հուլիսի 31-ից կգործարկվի Երևան քաղաքի Ամիրյան-Անրի Վեռնոյ փողոցների խաչմերուկում տեղադրված տեսախցիկը:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: