1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՆՈՐՈՒՅԹ. տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված խախտումների վերաբերյալ որոշումները կարող եք ստանալ նաև SMS հաղորդագրությամբ

2013 թվականի ապրիլի 15-ից գործում է տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով կայացված որոշումների վերաբերյալ SMS հաղորդագրություն ստանալու համակարգը: SMS հաղորդագրություն ստանալու համար անհրաժեշտ է գրանցվել ՀՀ ոստիկանության հետ համագործակցող «Նիկիտա Մոբայլ» ընկերության և «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի կողմից համատեղ մշակված www.4car.am կայքում: Գրանցման համար անհարժեշտ է՝
-հաստատել հեռախոսահամարը
-լրացնել անձնական տվյալները
-լրացնել մեքենայի հաշվառման համարանիշը և հաշվառման վկայագրի համարը
Եթե մուտքագրված տվյալները ճիշտ են, ապա հաստատվում է կայքի կողմից և 1 ժամվա ընթացքում քաղաքացին ստանում է մինչ այդ պահը կատարված խախտումների պատմությունը, որից հետո յուրաքանչյուր նոր հայտնաբերված խախտման վերաբերյալ քաղաքացին ստանում է SMS հաղորդագրություն, որին մանրամասն կարելի է ծանոթանալ 4car.am կայքում: Կայքում հնարավորություն կա նաև տեսնել տեսագրությունը և կատարել վճարում: Ներկա պահին կայքում կա 1801 գրանցված բաժանորդ:
Բացի այդ, մինչև ս.թ. հուլիսի 1-ը տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով կայացված որոշումների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը կտեղադրվի նաև ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքում, և յուրաքանչյուր վարորդ, մինչև սահմանված կարգով (փոստային առաքմամբ) որոշման ստացումը, ավտոմոբիլի համարանիշն ու հաշվառման վկայագրի համարը մուտքագրելով կկարողանա տեղեկանալ տվյալ ավտոմոբիլով կատարված խախտումների մասին:
 
Ճանապարհային ոստիկանություն