1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Տերմինալից գողացել էին իրենց իսկ մուտք արած գումարը. Արաբկիրի ոստիկանների բացահայտումը

13.10.2021 16:37 Գողություն

Հոկտեմբերի 10-ին, ժամը 13.12-ին, ոստիկանություն է զանգել սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տնօրեն և հայտնել, որ մոտ կես ժամ առաջ տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են մայրաքաղաքի Գրիբոյեդովի փողոցի վճարահաշվային տերմինալի դռնակը և գողացել դրամապահոցները:
Դեպքի վայր մեկնեց ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը և ձեռնարկեց անհրաժեշտ բոլոր միջոցները: Տերմինալից գողության դեպքերը հազվադեպ երևույթ չեն, ոստիկաններն էլ հարուստ փորձ ունեն դրանք բացահայտելու գործում: Բայց այս անգամ կային առանձնահատկություններ: Նախ, սովորաբար նման բաներ լինում են մութ ժամերին, ոչ թե օրը ցերեկով, երկրորդ, խիստ կասկածելի էր գողոնի խոշոր չափը` ավելի քան երկուսուկես միլիոն դրամ:
Նույն օրը տարածքային քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ: Վերլուծելով բոլոր առանձնահատկությունները և մշակելով վարկածներ` Արաբկիրի քրեական հետախույզները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնք արդյունք տվին դեպքից երկու օր անց` հոկտեմբերի 12-ին: Մայրաքաղաքի Դավիթաշեն թաղամասի բնակիչ, 29-ամյա տղամարդն իր բնակավայրի մոտ հայտնաբերվեց առավոտյան ժամը ինն անց 25-ին, իսկ գործընկերը` Մարգարյան փողոցի 33-ամյա բնակիչը, հինգ րոպե անց՝ իր տան մոտ: Գողություն կատարելու կասկածանքով երկուսն էլ բերման ենթարկվեցին, ներկայացվեցին քննչական բաժին, որտեղ էլ խոստովանեցին արարքը: Նրանց ցուցմունքով հաստատվեց գողության մեխանիզմի վերաբերյալ քրեական հետախույզների ենթադրությունը: Նախօրոք պայմանավորվելով` նրանք նախ այդ նույն տերմինալից երկու միլիոն դրամ էին ուղարկել իրենց հաշիվներից մեկին, որը ստացել ու կանխիկացրել էին, ապա կոտրել էին տերմինալն ու հանել իրենց իսկ մուտք արած գումարը և դեռ 600 հազար դրամ էլ ավելի:
Երկու միլիոն 600 հազար դրամ գողոնը հայտնաբերվել է, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: