ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները բացահայտեցին տերմինալից կատարված գողությունը․ մեկ անձ ձերբակալվել է

23.11.2020 15:19 Գողություն

Նոյեմբերի 18-ին, ժամը 9.30-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնեց, որ ժամեր առաջ գողացել են Դավիթ Անհաղթի փողոցի վճարային տերմինալներից մեկի մետաղադրամ ընդունող պարկը։
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների օպերատիվ միջոցառումների շնորհիվ հանցագործությունը կարճ ժամանակում բացահայտվեց։
Պարզվեց, որ գողությունը կատարել են 23 և 33 տարեկան Երևանի բնակիչներ։
Նրանք կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանություն և տվեցին խոստովանական ցուցմունքներ:
Լինգը, որով բացել էին վճարային տերմինալի մետաղադրամ ընդունող պարկը, հայտնաբերվեց դեպքի վայրի մոտակայքում։
23-ամյա երիտասարդը ձերբակալվել է։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: