1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանները բացահայտեցին տերմինալների գողությունները

20.05.2019 18:13 Գողություն

Մայիսի 14-ին, ժամը 06.45-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում էր ստացվել, որ մայիսի 13-ի ժամը 22.00-ից մինչև մայիսի 14-ի ժամը 04.45-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձիք, տեխնիկական միջոցների գործադրմամբ դռան փականը բացելով, Դավիթաշենի 2-րդ թաղամասում գործող հացի արտադրամասից գողացել են վճարային տերմինալ:
Նմանատիպ մեկ այլ ահազանգ ոստիկանության Մաշտոցի բաժին ստացվեց մայիսի 18-ին, ժամը 02.55-ին: Զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ մայիսի 17-ի ժամը 20.00-ից մինչև մայիսի 18-ի ժամը 02.40-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացելով, Դավիթաշենի 1-ին թաղամասում գործող խանութից գողացել են վճարահաշվարկային տերմինալ, որը դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է Դավիթաշենի 1-ին թաղամասի 34 շենքի մոտ:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, գողությունները կատարելու կասկածանքով, մայիսի 18-ին, ժամը 20.00-ին, իրենց տան բակից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Հովհաննես Մ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Մյուս տերմինալը հայտնաբերվել է նշված արտադրամասի հետնամասում:
Կատարվում է քննություն:


***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: