1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանները վճարային տերմինալների գողության և կողոպուտի փորձի դեպքեր են բացահայտել

09.03.2022 13:28 Գողություն
Ոստիկանները վճարային տերմինալների գողության և կողոպուտի փորձի դեպքեր են բացահայտել

Մարտի 6-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ժամը 13.22-ին Սարի թաղի 7-րդ փողոցի մթերային խանութի մոտից փորձել են գողանալ վճարային տերմինալը, սակայն խանութի աշխատակիցները նկատել են, ինչից հետո նրանք գցել են տերմինալը և «Տոյոտա» մակնիշի մեքենայով դիմել փախուստի: Քաղաքացին հայտնել էր նաև «Տոյոտայի» համարանիշերը:
Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ժամը 13.20-ին անհայտ անձինք փորձել էին բացահայտ հափշտակել Սարի թաղի 7-րդ փողոցի մթերային խանութներից մեկի մոտ տեղադրված վճարահաշվարկային տերմինալը, սակայն հանցագործությունն ավարտին չէին հասցրել. խանութի աշխատակիցները մեքենայի սրահից դուրս էին քաշել տերմինալը, ինչից հետո նրանք դիմել էին փախուստի:
Պարզվել է նաև, որ «Տոյոտա» մակնիշի մեքենայի համարանիշերը նախորդ օրը գողացվել էր Մալաթիայի վարչական տարածքում, ինչի վերաբերյալ ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է տերմինալի կողոպուտի փորձը կատարողների ինքնությունը: Կասկածյալները, որոնցից մեկը՝ Քասախ գյուղի, երկուսը՝ Երևանի բնակիչ, քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 7-ին Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում հայտնաբերվել և բերման են ենթարկվել Էրեբունու բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին, որտեղ քասախցի 28-ամյա երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունք:
Նույն օրը Նոր Խարբերդ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում զննությամբ հայտնաբերվել է 3,9 գրամ դեղնականաչավուն զանգված, 7 գրամ բյուրեղանման զանգված, գողացված համարանիշերը և վճարահաշվարկային տերմինալ: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վճարային տերմինալը փետրվարի 28-ին Արշակունյաց պողոտայից գողացել էր մարտի 7-ին ոստիկանության Էրեբունու բաժին բերման ենթարկված 28-ամյա երիտասարդը (Փետրվարի 28-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում էր հաղորդում ստացվել Արշակունյաց պողոտայից վճարային տերմինալը գողանալու մասին):
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: