ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատահար Տերյան-Սարալանջի փողոցների խաչմերուկում

24.10.2012 11:17 ՃՏ պատահարներ
Պատահար Տերյան-Սարալանջի փողոցների խաչմերուկում

Հոկտեմբերի 23-ին, ժամը 15.45-ին, Երևանի Տերյան-Սարալանջի փողոցների խաչմերուկում թիվ 43 երթուղու «ԳԱԶԵԼ-32213» մակնիշի միկրոավտոբուսը կողաշրջվել և բախվել է մայթեզրին կայանված «Պեժո» մակնիշի ավտոմեքենայի, ապա «Պեժո»-ն առաջ հրվելով` բախվել է  «Աուդի»  մակնիշի ավտոմեքենայի:
«ԳԱԶԵԼ-32213» միկրոավտոբուսի 9 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են   հիվանդանոց:
Կատարվում է քննություն: 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: