ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Ֆորդ Ֆիեստա»-ում գտնվող երկու տղամարդը և կինը մահացել են

12.12.2015 10:52 ՃՏ պատահարներ

Դեկտեմբերի 11-ին, ժամը 18-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 11.8-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց S 500» և «Ֆորդ Ֆիեստա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Ֆորդ Ֆիեստա»-ում գտնվող երկու տղամարդը և կինը մահացել են:
Հանգամանքները, մահացածների և «Մերսեդես Բենց S 500»-ի վարորդի տվյալները պարզվում են:
Դեպքի առթիվ Սևանի քննչական բաժնում հարուցվել է քր. գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: